Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 2.85 տոկոս
Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 2.85 տոկոս

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 2.85 տոկոս,- այս մասին նշված է կառավարության հատուկ stopcov.ge կայքում:

Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 2,86 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 3,46 տոկոս:

Այսօր, Վրաստանում «կովիդ 19» է հաստատվել 723 մարդու մոտ, ապաքինվել է 1 407 պացիենտ, մահացել է 18 մարդ: