Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 2.36 տոկոս
Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 2.36 տոկոս

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 2.36 տոկոս,- այս մասին նշված է կառավարության հատուկ stopcov.ge հատուկ կայքում:

Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 2,34 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 2,54 տոկոս:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 811 դեպք, ապաքինվել է 672 պացիենտ, մահացել է 13 մարդ: