Կորոնավիրուսի բացահայտման դրականության այսօրվա ցուցանիշը 9,04 տոկոս է, իսկ վերջին 7 օրվանը՝ 8,33 տոկոս
Կորոնավիրուսի բացահայտման դրականության այսօրվա ցուցանիշը 9,04 տոկոս է, իսկ վերջին 7 օրվանը՝ 8,33 տոկոս

Վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը կազմել է 8,33 տոկոս: Տվյալները հրապարակվել են կառավարության stopcov.ge հատուկ կայքում:

Ներկայիս դրականության ցուցանիշը 9,04 տոկոս է, իսկ վերջին 14 օրվանը ՝ 8,63 տոկոս:

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 3 410 անձի մոտ, ապաքինվել է 4 732 հիվանդ, մահացել 46 մարդ։

Երեկ, դեկտեմբերի 4-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 950 դեպք, ապաքինվել է 2 014 վարակված, մահացել է 40 մարդ: