Կորոնավիրուսի բացահայտման դրականության այսօրվա ցուցանիշը 9,02 տոկոս է, իսկ վերջին 7 օրվանը՝ 8,94 տոկոս
Կորոնավիրուսի բացահայտման դրականության այսօրվա ցուցանիշը 9,02 տոկոս է, իսկ վերջին 7 օրվանը՝ 8,94 տոկոս

Վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը կազմել է 8,94 տոկոս: Տվյալները հրապարակվել են կառավարության stopcov.ge հատուկ կայքում:

Ներկայիս դրականության ցուցանիշը 9,02 տոկոս է, իսկ վերջին 14 օրվանը ՝ 8,98 տոկոս:

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 3 333 անձի մոտ, ապաքինվել է 5 052 հիվանդ, մահացել 56 մարդ։

Երեկ, նոյեմբերի 27-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 058 դեպք, ապաքինվել է 2 157 վարակված, մահացել է 57 մարդ: