Կորոնավիրուսի 248 նոր դեպքից 129-ը արձանագրվել է Թբիլիսիում, 31-ը՝ Իմերեթիում, 17-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի 248 նոր դեպքից 129-ը արձանագրվել է Թբիլիսիում, 31-ը՝ Իմերեթիում, 17-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում

Կորոնավիրուսի 248 նոր դեպքից 129-ը արձանագրվել է Թբիլիսիում, 31-ը՝ Իմերեթիում, 17-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Այսօր երկրում արձանագրված վարակման 248 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 129 դեպք, Աջարիայում՝ 16, Իմերեթիում՝ 31, Քվեմո Քարթլիում՝ 8, Շիդա Քարթլիում՝ 14, Գուրիայում՝ 6, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 17, Կախեթիում՝ 16, Մցխեթա-Մտիանեթիում՝ 7, Սամցխե-Ջավախեթիում՝ 1, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 3:

Այս փուլում Վրաստանում կա վարակման 2 108 ակտիվ դեպք, որտեղից 1 472-ը բուժվում են հիվանդանոցներում: Այստեղից, 712 մարդ բուժվում է Թբիլիսիի հիվանդանոցներում, 166-ը` Աջարիայում, 264-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 265 ծանր հիվանդ, այդ թվում` 100-ը Թբիլիսիում, 30-ը Աջարիայում, 74-ը՝ Իմերեթիում:

Ծանր հիվանդներից 91-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `60-ը Թբիլիսիում, 4-ը՝ Աջարիայում, 11-ը՝ Իմերեթիում: 171 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 108-ը ՝ Թբիլիսիում, 51-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում: 465 մարդ բուժվում է տնային պայմաններում:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 323 մարդ, այդ թվում 99-ը՝ Թբիլիսիում, 81-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 320 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 7 065 մարդ, այդ թվում 3 452 անձ՝ Թբիլիսիում, 382-ը՝ Աջարիայում, 664-ը՝ Իմերեթիում: