Կորոնավարակի պատճառով, Ֆրանսիայում հազարից ավել մասնակից ունեցող միջոցառումները արգելվել են
Կորոնավարակի պատճառով, Ֆրանսիայում հազարից ավել մասնակից ունեցող միջոցառումները արգելվել են

Կորոնավարակի տարածման պատճառով, Ֆրանսիայում արգելել են միջոցառումները, որին մասնակցելու է հազարից ավել մարդ:

Մինչ այդ, Ֆրանսիայի կառավարության որոշմամբ արգելվել էին 5000 մասնակից ունեցող միջոցառումները:

Ինչպես ասել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը, բացառություն կլինեն բողոքի ցույցերը և քննությունները:

«Առաջիկա շաբաթները, հավանաբար, դժվար կլինեն, չնայած դուք կարող եք հույս դնել պետության ​​և առողջապահության ոլորտի մասնագետների վրա»,- ասել է առողջապահության նախարարը:

Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառում, երկրում կրթական գործընթացի դադարեցումը:

Այս պահին դպրոցները փակ են Ֆրանսիայի երկու դեպարտամենտում, դրանք են `Վերին Ռեյնը և ՈՒազան, որտեղ գրանցվել է կորոնավարակի ամենաշատ դեպքերը:

Կորոնավարակի տարածմն մասշտաբով, Ֆրանսիան Իտալիայից հետո Եվրոպայում երկրորդ երկիրն է: Ֆրանսիայում հիվանդությունից մահացել է 19 մարդ, վարակված է 1126 մարդ: