Կորոնավարակի մասին հասարակությանը լրատվություն փոխանցելու համար կառավարությունը ստեղծել է - stopcov.ge կայքը
Կորոնավարակի մասին հասարակությանը լրատվություն փոխանցելու համար կառավարությունը ստեղծել է - stopcov.ge կայքը

Վարչապետի գլխավորությամբ կայացել է կորոնավարակի կապակցությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստը։

Կառավարության վարչակազմի հաղորդմամբ, խորհրդի նիստում Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Եկատերինե Տիկարաձեն նշել է, որ նոր կորոնավարակով վարակվածների թիվը չի աճել, և երեք վարակվածի առողջական վիճակը բավարար է։

Դրա հետ մեկտեղ, միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում նշվել է, որ կառավարությունը մարտի 2֊ին արձակել է հրաման, որի համաձայն երկրում դադարեցվել է ուսումնական գործընթացը։

Վարչապետի ստորագրած հրամանի համաձայն, ուսումնական հաստատություններում դասընթացները դադարեցվելու են մարտի 4֊ից։

Վրաստանի վարչապետը միևնույն ժամանակ կառավարության տնտեսական թիմին կարգադրել է, ազգային բանկի հետ միասին մշակել հատուկ ծրագիր, երկրի տնտեսության վրա կորոնավարակի արդյունքում հնարավոր բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով։

Նիստին առանձնահատուկ ուշադրություն դարձվեց բնակչության լրատվականացման կարևորությանը և նշվեց, որ կառավարությունը անում է հնարավորինս բնակչությանը լրատվություն տրամադրելու համար։ Հենց այդ նպատակով կորոնավարակի մասին հասարակությանը լրատվություն փոխանցելու համար կառավարությունը ստեղծել է – stopcov.ge կայքը։