Կորոնավարակի դեմ պայքարի համար առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորձագետներ է ուղարկել Չինաստան
Կորոնավարակի դեմ պայքարի համար առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորձագետներ է ուղարկել Չինաստան

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորձագետներ է ուղարկում Չինաստան: Միջազգային փորձագետների ​​խումբը ղեկավարում է բժիշկ՝ Բրյուս Էիլվարդը:

Փորձագետները կօգնեն չինացի գործընկերներին կորոնավարակի դեմ պայքարում և տեղում կծանոթանան ստեղծված իրավիճակի հետ:

Վերջին տվյալներով, աշխարհում գրանցված է կորոնավարակով վարակված 37 000 դեպք: Վարակը հայտնվել է աշխարհի 28 երկրներում: Բոլորից շատ դեպքերը գրանցվել են ասիական երկրներում: Վերջին տվյալներով ՝ կորոնավարակից մահացել է 813 մարդ: