Կորոնավարակ - 10 պատճառ, թե ինչու չպետք է մատնվեք խուճապի
Կորոնավարակ - 10 պատճառ, թե ինչու չպետք է մատնվեք խուճապի

Իսպանացի միկրոկենսաբան Իգնասիո Լոպես-Գոնիսը հոդված է հրապարակել, որում խոսում է այն պատճառների մասին, թե ինչու չպետք է խուճապի մատնվենք կորոնավարակի տարածման պատճառով:

«Կորոնավարակի տարածումը լուրջ հարց է: Վարակը տարածվել է ավելի քան 90 երկրներում և վարակվածների թիվը գերազանցում է 100 000-ը: Սակայն, վարակի հետ միասին աշխարհը տառապում է նաև «վախի համաճարակով»: Գրեթե բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում կորոնավարակն է: Ճիշտ է «կովիդ-19»-ը լուրջ մտահոգություններ է առաջացնում և աշխարհը պատրաստվում է իրադարձությունների վատթարագույն սցենարի համար: Վարակի ազդեցությունը զգացվում է նաև բիզնեսի և քաղաքականության վրա: Սակայն, դրա հետ մեկտեղ, ճիշտ մոտեցումը բացառում է խուճապը: Սխալ կլինի ասել, որ «կովիդ-19»-ը լավ նորություն է, բայց լավատեսության պատճառներ կան: Գոյություն ունեն պատճառներ, որ մտածենք, որ վարակը կարող ենք հաղթահարել:

Իգնասիո Լոպես-Գոնիսը մեջբերում է տասը պատճառ, թե ինչու չպետք է խուճապի մատնվենք

1. Վարակը մեզ հայտնի է

ՁԻԱՀ-ի առաջին դեպքը գրանցվել է 1981 թվականին, սակայն հիվանդությունը առաջացնող վարակի հայտնաբերման համար պահանջվեց երկու տարի: Ինչ վերաբերում է «կովիդ-19»-ին, ապա վարակով առաջացած թոքերի բորբոքման առաջին դեպքը գրանցվել է Չինաստանում, 2019-ի դեկտեմբերի 31-ին, իսկ հունվարի 7-ին վարակն արդեն նույնականացված էր: Վարակի գենոմը հասանելի էր արդեն 10 օր անց: Մենք արդեն գիտեինք, որ գործ ունենք 2-րդ խմբի նոր կորոնավարակի հետ, որը պատկանում է նույն տեսակի կորոնավարակին, ինչպիսին է «սարսը»: Գենետիկական վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակը ստեղծվել է բնականորեն և չնայած նրան, որ վարակը ենթարկվում է մուտացիային, վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «կովիդ-19»-ի մուտացիայի մակարդակը բարձր չէ:

2. «Կովիդ-19» հաստատելու թեստը հասանելի է հունվարի 13-ից:

3. Չինաստանում իրավիճակը բարելավվում է

Չինաստանի կողմից հաստատված խիստ հսկողության և մեկուսացման միջոցառումները տվել են արդյունք: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ վարակվածների թիվը նվազում է: Վարակը մանրամասն ուսումնասիրվում է նաև այլ երկրներում: Համաճարակի պոռթկումները հիմնականում տեղի են ունենում տեսակային շրջաններում, որոնք թույլ են տալիս վերահսկել իրավիճակը:

4. Վարակի դեպքերի 80%-ը թեթև է:

«Կովիդ-19»-ը հիմնականում ընթանում է առանց ախտանիշների կամ թեթև: Դա տեղի է ունենում դեպքերի 81 տոկոսում: Իհարկե, մնացած 14 տոկոսում վարակը առաջացնում է թոքաբորբ, իսկ հինգ տոկոսում այն ​​կարող է դառնալ կրիտիկական և ճակատագրական: Դեռ պարզ չէ, թե որքան կարող է լինել մահացության մակարդակը, չնայած կարող է լինել ավելի ցածր, քան կանխատեսվում է:

5. Մարդիկ ապաքինվել են

Լրատվամիջոցների կողմից տարածած հաղորդագրությունները, հիմնականում կենտրոնացված են վարակվածների քանակի աճի և մահացիության դեպքերի վրա, սակայն հիվանդների մեծ մասը ապաքինվել է: Բուժվածների քանակը 13 անգամ գերազանցում է մահացածների քանակին և այս տարբերությունը գնալով մեծանում է:

6. Երեխաների մոտ «կովիդ -19»-ը ընթանում է թեթև ձևով

Վարակվածների միայն երեք տոկոսն է մինչև 20 տարեկան: Մահացության մակարդակը մինչև 40 տարեկան անձանց մոտ կազմում է 0.2 տոկոս: Երեխաների մոտ վարակի ախտանիշներն այնքան թեթև են, որ նույնիսկ կարող են աննկատ անցնել:

7. Վարակը ախտահանվում է

Վարակի ապաաքտիվացումը ցանկացած մակերեսից հնարավոր է էթանոլի սպիրտով (62-71 տոկոսանոց), ինչպես նաև ջրածնի պերօքսիդով (0,5 տոկոս) կամ նատրիումի հիպոքլորիդ լուծույթով: Դա տեղի է ունենում ընդամենը մեկ րոպեի ընթացքում: Վարակը կանխելու ամենաարդյունավետ միջոցը օճառով ձեռքերի լվալն է:

8. Գիտնականներն ակտիվորեն աշխատում են

Մենք ապրում ենք գիտական ​​համագործակցության դարաշրջանում: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում «կովիդ-19»-ի մասին «ֆաբ մեդում» հրապարակվել է 164 հոդված: Խոսքը վերաբերում է պատվաստանյութերի, բուժման մեթոդների, համաճարակաբանական, գենետիկական, ախտորոշիչ, կլինիկական փորձարկումների մասին: Հրապարակումների վրա աշխատել է ավելի քան 700 հեղինակ: Սրանք համատեղ և բաց հետազոտություններ են:

9. Պատվաստանյութի նախատիպն արդեն գոյություն ունի

Նոր պատվաստանյութերի ստեղծման հնարավորությունը առաջացնում է հիացմունք: Ներկայումս ութ նախագիծ է իրականացվում, որտեղ փորձում են ստեղծել կորոնավարակի դեմ պատվաստանյութը:

Ավստրալիայում, Քուինսլենդի համալսարանի հետազոտող բժիշկների խումբը հայտարարել է, որ մշակել են պատվաստանյութի նախատիպը: Այն հիմնված է նոր տեխնոլոգիաների վրա:

Սա ընդամենը մեկ օրինակ է, որ պատվաստանյութը հնարավոր է ստեղծել ռեկորդային ժամանակում: Պատվաստանյութը մարդու վրա կփորձարկվի մոտ ժամանակներում:

10. Սկսվել է հակավարակային դեղորայքների թեստավորումը

Պատվաստանյութերը անհրաժեշտ են կանխարգելման համար: Սակայն, այսօր կարևոր է բուժել վարակվածներին: Կորոնավարակից բուժելու համար արդեն օգտագործվում են մոտ 80 տեսակի մեթոդ: Մենք խոսում ենք առկա հակավարակային բուժման մեթոդների մասին, որոնք օգտագործվում են այլ վարակների դեմ և այդ մեթոդները անվտանգ են: Դրանցից մեկը «ռեմդեսիվիր» դեղամիջոցն է, որի կլինիկական փորձարկումներ մարդու վրա արդեն սկսվել են: Ընթանում են նաև այն դեղորայքների և մեթոդների փորձարկումները, որոնք օգտագործվել են ՝ «էբոլա», «սարս» կամ «մարս» վարակների դեմ:

«Կովիդ-19»-ը բուժելու համար հնարավոր դեղամիջոցներից մեկը «քլորոկինն» է, որն օգտագործվել է մալարիայից բուժման համար և ունի ուժեղ հակավարակային գործողություն: Հայտնի է, որ «քլորակինը» արգելափակում է վարակը և կանխում նրա մարմին մուտք գործելը: Այս մեթոդը արդեն օգտագործվում է «կովիդ-19»-ով առաջացած  է թոքային բորբոքում ունեցող հիվանդների բուժման համար:

Ոմանք ենթադրում են, որ կորոնավարակի դեմ պայքարել հնարավոր է ՝ «Բարիկիտինիբ» դեղամիջոցով:

Մարդկության պատմության մեջ, 1918 թվականի գրիպի համաճարակի հետևանքով զոհվել է 25 միլիոն մարդ: Հնարավո՞ր է հիմա նման բան պատահի, հավանաբար ոչ: Մենք երբեք այսքան լավ չենք պատրաստվել համաճարակի համար, որքան հիմա: