Կոլումբիայում ոստիկանության ակադեմիայի մոտ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 9 մարդ
Կոլումբիայում ոստիկանության ակադեմիայի մոտ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 9 մարդ

Կոլումբիայի մայրաքաղաքում, ոստիկանության ակադեմիայի շենքի մոտ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 9 մարդ, տուժել՝ 24 անձ

Իրավապահների տեղեկությամբ, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամով 09:30-ին: Ավտոմեքենան դեռ անօրեն անցել է մի քանի հսկիչ-անցակետ, որից հետո գործարկվել է նրա մեջ մոնտաժված 80կգ. պայթուցիկ սարքը:

Պայթյունի ալիքը այնքան հզոր է եղել, որ փշրել է հարակից տարածքի շենքերի ապակիները: Ավտոմեքենայի վարորդը տեղում զոհվել է: Դեպքին արդեն արձագանքել է երկրի նախագահը և տեղի ունեցածը որակել ահաբեկչություն: