Կոջորում, Տաբախմելայում, Բեթանիայում և Ծղնեթում ընթանում են ձյունամաքրման աշխատանքներ (ֆոտոշարք)
Կոջորում, Տաբախմելայում, Բեթանիայում և Ծղնեթում ընթանում են ձյունամաքրման աշխատանքներ (ֆոտոշարք)

Թբիլիսիի արվարձաններում՝ Կոջորիում, Տաբախմելայում, Բեթանիայում և Ծղնեթիում ընթանում են ճանապարհամաքրման աշխատանքներ: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է «Թբիլսերվիս խմբի» ներկայացուցիչ, Դավիթ Չանքսելիանին:

Նրա խոսքով, ձյան պատճառով ավտոմեքենաները խնդիր չեն ունեցել երթևեկելիս:

«Ձյունը գալուն պես, Թբիլիսիի հարակից տարածքներում Կոջորիում, Տաբախմելայում, Բեթանայում և Ծղնեթիում կենտրոնացվել էր հատուկ տեխնիկան: «Թբիլիսերվիս խումբը» 24 ժամ իրականացնում է տեխնիկական աղի ցրումը: Ճանապարհներին հիմնախնդիրներ չեն առաջացել»,- ասել է Դավիթ Չանքսելիանին: