Կոջորիում ընթանում է տակտիկական իրավիճակային «աղեղ 2020» հավաքը
Կոջորիում ընթանում է տակտիկական իրավիճակային «աղեղ 2020» հավաքը

Վրաստանի պաշտպանական ուժերի հետախուզական ստորաբաժանումների և ՆԳՆ-ն հատուկ առաջադրանքների վարչության հավաքի՝ «աղեղ 2020»-ի շրջանակներում տեղի է ունեցել ցուցադրական զորավարժություն:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, պլանային զորավարժությանը ներկա են գտնվել, Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին, ինչպես նաև ներքին գործերի նախարարության հատուկ առաջադրանքների վարչության և պաշտպանական ուժերի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Գեներալ-մայորը շնորհակալություն է հայտնել զորավարժությանը ներգրավված անձնակազմին և հատուկ գործողության ուժերի հրահանգիչներին, զորավարժությունները բարձր մակարդակով անցկացման համար:

Ցուցադրական զորավարժությունների շրջանակներում, պաշտպանական ուժերի հետախուզական ստորաբաժանումները և հատուկ առաջադրանքների վարչության հետախուզական տակտիկական խմբերը համատեղ ուժերով հայտնաբերել են պայմանական հակառակորդի բազան և հաջողությամբ իրականացրել հարձակում:

Դաշտային հավաքը ներառում էր տեսական և գործնական դասեր: Պաշտպանական ուժերի հետախուզական ստորաբաժանումների զորավարժությունները սկսվել են հունիսի 28-ին և կավարտվեն հուլիսի 5-ին:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: