Կոչ ենք անում Վրաստանի առաջնորդներին և իրավապահ մարմիններին, պաշտպանել նրանց, ովքեր օգտվում են հավաքների և արտահայտման ազատության սահմանադրական իրավունքից. Նիդեռլանդների ԱԳ նախարարություն
Կոչ ենք անում Վրաստանի առաջնորդներին և իրավապահ մարմիններին, պաշտպանել նրանց, ովքեր օգտվում են հավաքների և արտահայտման ազատության սահմանադրական իրավունքից. Նիդեռլանդների ԱԳ նախարարություն

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը արձագանքում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին: «Թվիթեր» սոցիալական ցանցում տեղադրված հայտարարության մեջ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի առաջնորդներին և իրավապահներին կոչ է անում պաշտպանել հավաքույթների և արտահայտվելու ազատության իրենց սահմանադրական իրավունքից օգտվողներին: Նախարարությունն անընդունելի է անվանում բռնությունները լրագրողների ու ԼԳԲՏ խմբերի նկատմամբ:

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ուղեկցվում է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի համատեղ հայտարարությամբ:

«Լրագրողների ու ԼԳԲՏ խմբերի, այդ թվում ՝«Փրայդի»նկատմամբ բռնությունն ու սպառնալիքներն անընդունելի են: Նիդեռլանդները Վրաստանի առաջնորդներին և իրավապահ մարմիններին կոչ է անում պաշտպանել նրանց, ովքեր օգտվում են հավաքների և արտահայտվելու ազատության իրենց սահմանադրական իրավունքից», – ասված է Նիդեռլանդների ԱԳ նախարարության հայտարարության մեջ: