Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները. Չեխիայի արտգործնախարարություն
Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները. Չեխիայի արտգործնախարարություն

Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը, Ռուսաստանի և բռնազավթված Աբխազիայի միջև միասնական սոցիալ-տնտեսական տարածք ստեղծելու մասին, այսպես կոչված ծրագրի կապակցությամբ տարածում է հայտարարություն:

«Չեխիայի Հանրապետությունը դատապարտում է «Ռուսաստանի Դաշնության և Աբխազիայի Հանրապետության միջև ընդհանուր սոցիալ-տնտեսական տարածք ստեղծելու ծրագիրը» և այն համարում է միջազգային իրավունքի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության միջազգային իրավական պարտավորությունների լուրջ խախտում: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել քայլերը, որոնք խանգառում են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը կայունացնելուն և կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագրով Եվրամիության միջնորդությամբ ստանձնած պարտավորությունները: Չեխիայի Հանրապետությունը արտահայտում է իր լիակատար և հաստատուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, նրա միջազգայինորեն ճանաչված սահմաններում»,- ասված է Չեխիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Բռնազավթված Աբխազիայում հայտարարել են, որ Ռուսաստանի հետ «միասնական սոցիալ-տնտեսական տարածք» կստեղծեն երկու-երեք տարում: Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությամբ, Ռուսաստանի ու բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանի միջև, միասնական սոցիալ-տնտեսական տարածքի ձևավորուման այսպես կոչված ծրագրի հաստատումը փաստացի անեքսիայի ուղղությամբ իրականացրած հերթական անօրինական քայլ է: