Կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ ազատել Ալեքսեյ Նավալնիին և անորեն ձերբակալված հարյուրավոր մարդկանց. Էնթոնի Բլինկեն
Կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ ազատել Ալեքսեյ Նավալնիին և անորեն ձերբակալված հարյուրավոր մարդկանց. Էնթոնի Բլինկեն

ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին իրական բանտարկության սահմանելու կապակցությամբ և կոչ է արել Ռուսաստանի կառավարությանը անհապաղ և անվերապահորեն ազատել նրան և հարյուրավոր այլ ձերբակալվածների: Այս մասին ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ, որը տարածել է պետքարտուղարությունը:

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ, ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին երկու տարի ութ ամիս ազատազրկման դատապարտելու և նրա պայմանական պատիժը իրականով փոխելու կապակցությամբ: Ինչպես Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի, Նավալնին ունի Ռուսաստանի Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներ, և Ռուսաստանը միջազգային պարտավորություններ ունի, հարգել օրենքի առջև հավասարությունը, խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքը: Մենք կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ և անվերապահորեն ազատել Ալեքսեյ Նավալնիին և ձերբակալված հարյուրավոր մարդկանց, որոնք անօրինական կերպով ձերբակալվել են վերջին շաբաթների ընթացքում», – ասված է հայտարարության մեջ:

Ինչպես նշում է Էնթոնի Բլինկենը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եզրակացրել է, որ 2014 թվականին Նավալնիի նկատմամբ կայացրած դատավճիռը, անօրինական է և ընդունվել է քաղաքական դրդապատճառներով:

Ալեքսեյ Նավալնիի դեմ գործողությունները ԱՄՆ-ի պետքարտուղարությունը գնահատում է որպես նրա իրավունքների ոտնահարում և քաղաքական բազմակարծությունը ճնշելու փորձ:

«Երբ մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի շահերը առաջ տանելու համար, մենք սերտորեն համագործակցելու ենք մեր միջազգային դաշնակիցների և գործընկերների հետ, որպեսզի Ռուսաստանը պատասխանատվություն կրի քաղաքացիական իրավունքների իր պարտավորությունները չկատարելու համար», – ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ:

Մոսկվայի քաղաքային դատարանը ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի համար «Իվ Ռոշեյի» գործով փոխել է պայմանական պատիժը և նրան դատապարտել 3,5 տարվա ազատազրկման: Հաշվի առնելով նախաքննության ընթացքում մեկ տարվա տնային կալանքը, ակընկալվում է, որ Ալեքսեյ Նավալնին բանտում կանցկացնի 2,5 տարի:

Թողնել մեկնաբանություն