Կոչ ենք անում բոլորին, չլարել իրավիճակը, հակառակ դեպքում ոստիկանությունը գործելու է սեփական մանդատի համապատասխան. Նաթիա Մեզվրիշվիլի
Կոչ ենք անում բոլորին, չլարել իրավիճակը, հակառակ դեպքում ոստիկանությունը գործելու է սեփական մանդատի համապատասխան. Նաթիա Մեզվրիշվիլի

Ներքին գործերի փոխնախարար, Նաթիա Մեզվրիշվիլին զրուցել է ընտրությունների ընթացքի ժամանակ ի հայտ եկած օրինախատումների վերաբերյալ:

Ինչպես հայտարարել է Մեզվրիշվիլին, վարչական կարգով, ոստիկանությանը դիմադրելու և մանր խուլիգանության համար իրավապահների կողմից ձերբակալվել է հինգ մարդ, իսկ հետաքննություն սկսվել է քրեական երկու գործով:

«Ինչպես նշել ենք, այսօր ոստիկանության գլխավոր խնդիրը իրավակարգի և ընտրությունների խաղաղ և անվտանգ միջավայրում անցկացնելու ապահովումն է: Հենց այդ նպատակով, ոստիկանական ուժերը վերաբախշել ենք երկրի ողջ մասշտաբով: Դրա հետ մեկտեղ բազմաթիվ անգամ կոչ ենք արել կոորդինատորներին, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին և աջակիցներին, որ պաշտպանեն օրենքը և վտանգ չստեղծեն ընտրությունների խաղաղ միջավայրում անցկացնելուն:

Չնայած բազմաթիվ կոչերին, ցավոք, ընտրատեղամասերի հարակից տարածքներում հայտնաբերել ենք ինչպես վարչական իրավախախտումներ, այնպես էլ հանցանքի նշաններ:

Մի քանի փաստով ոստիկանությունը արդեն սկսել է հետաքննություն:վարչական կարգով, ոստիկանությանը դիմադրելու և մանր խուլիգանության համար իրավապահների կողմից ձերբակալվել է հինգ մարդ, իսկ հետաքննություն սկսվել է քրեական երկու գործով»,-հայտարարել է Մեզվրիշվիլին:

Նրա խոսքով, ՆԳՆ-ն փորձում է կանխել իրավախախտումներն այնպես, որ չտուժի ընտրական գործընթացը: