Կոչ եմ անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրներին ձեռնպահ մնալ. Անտոնիո Գուտիերեշ
Կոչ եմ անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրներին ձեռնպահ մնալ. Անտոնիո Գուտիերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը արձագանքել է Սիրիայում, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից իրականացրած ռազմական գործողություններին և կոչ արել բոլոր կողմերին լինել ձեռնպահ: Անտոնիո Գուտիերեշի հայտարարությամբ, նա ուշադիր հետևում է իրադարձություններին:

«Անվտանգության խորհուրդը պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար: Կոչ եմ անում խորհրդի անդամներին, միավորվել և կատարել ստանձնած պատասխանատվությունը:

Կոչ եմ անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրներին, ձեռնպահ մնալ այս վտանգավոր պահին և միջավայրը նախատեսելով, քանզի խուսափենք իրավիճակի էլ ավելի սրումից և դրանով էլ ավելի չբարդանա սիրիացիների վիճակը»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Գուտիերեշը ափսոսանքով է նշել այն փաստը, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին չի հաջողվել ստեղծել Սիրիայում քիմիական զենքի օգտագործումը պարզելու մեխանիզմ:

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինված ուժերը Սիրիայում իրականացրել են ավիահարվածներ: