Կոչ եմ անում քաղաքացիներին, ով վերադառնում է տուն, դիմեն ինքնամեկուսացմանը և ախտանիշների դեպքում զանգահարի թեժ գծին. Էկատերինե Տիկարաձե
Կոչ եմ անում քաղաքացիներին, ով վերադառնում է տուն, դիմեն ինքնամեկուսացմանը և ախտանիշների դեպքում զանգահարի թեժ գծին. Էկատերինե Տիկարաձե

Կոչ եմ անում քաղաքացիներին, ով վերադառնում է տուն, կլինի դա Թբիլիսի կամ այլ վայր, դիմեն ինքնամեկուսացմանը և ախտանիշների առաջացման դեպքում զանգահարեն 112-ին,- այս մասին լրագրողներին ասել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

Նախարարը բնակչությանը կոչ է անում պահպանել սոցիալական հեռավարությունն ու կրեն բժշկական դիմակներ:

«Այսօր արձանագրվել է կորոնավիրւոսի 38 դեպք, որից 22-ը գրանցվել է Բաթումիում: Ցանկանում եմ խնդրել մեր ժողովրդին, նույն պատասխանատվությամբ մոտենալ այս հարցին, ինչպիսի պատասխանատվությամբ նրանք մոտեցել են ողջ տարվա ընթացքում, պաշտպանեք սոցիալական հեռավարությունը, կրեք բժշկական դիմակներ և իհարկե կոչ եմ անում Բաթումիում և Աջարիայում գտնվող մեր քաղաքացիներին, ովքեր այժմ իրենց արձակուրդն են անցկացնում այնտեղ, դիմեք քաղաքում բացված հատուկ կետերին, որտեղ կա փորձարկման հնարավորություն: Դրանով մենք կօգնենք համավարակաբաններին և նվազագույնի կհասցնենք երկրում վարակային շղթայի տարածումը: Ցանկանում եմ կոչ անել մեր քաղաքացիներին, ով վերադառնում է տուն, կլինի դա Թբիլիսի կամ այլ վայր, դիմեն ինքնամեկուսացմանը և ախտանիշների առաջացման դեպքում զանգահարեն 112-ին: Սա շատ կարևոր է, որը կօգնի մեզ չդիմել ծայրահեղ քայլերի: Գտնում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացու համար, հատկապես տնտեսական գործունեություն իրականացնող անձանց համար դա շատ կարևոր է»,-հայտարարել է Տիկարաձեն: