Կոչ եմ անում հանրությանը, մայիսի 26-ին չգնալ շքերթի, այլ գան մեզ մոտ ու ասենք, որ այս երկիրը մեզ է պատկանում. Վառլամ Գոլեթիանի
Կոչ եմ անում հանրությանը, մայիսի 26-ին չգնալ շքերթի, այլ գան մեզ մոտ ու ասենք, որ այս երկիրը մեզ է պատկանում. Վառլամ Գոլեթիանի

«Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ բողոքողները Արդարադատության տան մոտից երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ:

«Նամախվան  ՀԷԿ»-ի հակառակորդների հանրահավաքի կազմակերպիչ, Վառլամ Գոլեթիանին հասարակությանը կոչ է արել միանալ և բողոքել ՀԷԿ-ի կառուցման դեմ:

«Մենք կտեղափոխվենք Ազատության հրապարակ և կհիշեցնենք իշխանություններին, որ մայիսի 26-ը մեր օրն է: Այնտեղից մենք հասարակությանը կոչ կանենք, որ մայիսի 26-ին չգնան շքերթի, այլ գալ մեզ մոտ ու ասենք, որ այս երկիրը մեզ է պատկանում: Մեկընդմիշտ զգանք, իրական ազատության և անկախության գինը: Թող մեզանից յուրաքանչյուրը մասնակցի դրան: Եկեք տեղափոխվենք Ազատության հրապարակ և այնտեղից կոչ անենք, որ բոլորս միավորվում ենք` մեր երկիրը կառուցելու համար», – հայտարարել է Վառլամ Գոլեթիանին: