Կոչ եմ անում գնաք ընտրատեղամասեր և 21-ին բոլորի համար կազմակերպեք ամոթի միջանցք. Լևան Վարշալոմիձե
Կոչ եմ անում գնաք ընտրատեղամասեր և 21-ին բոլորի համար կազմակերպեք ամոթի միջանցք. Լևան Վարշալոմիձե

Կուսակցություններից ոչ մեկը չի մասնակցելու խորհրդարանական և գերագույն խորհրդի ընտրությունների երկրորդ փուլին, և ձեզանից ոչ ոք թող չգնա ընտրությունների,- այպես է դիմել Բաթումիում բողոքի ցույցին հավաքվածներին  Լևան Վարշալոմիձեն:

«Միացյալ ազգային շարժման» Աջարիայի կազմակերպության առաջնորդը, կոչ է անում աջակիցներին նոյեմբերի 21-ին հավաքվել ընտրատեղամասերի մոտ և ամոթի միջանցքներ կազմակերպել երկրորդ փուլում :

«Ես ձեզ հորդորում եմ գնալ ընտրատեղամասեր և ամոթի միջանցք կազմակերպել բոլորի համար 21-ին: Տեսնենք, թե քանի կողմնակից ունի «Վրացական երազանքը» և 22-ին կազմակերպենք ևս մեկ մեծ հանրահավաք»,- հայտարարել է Լևան Վարշալոմիձեն: