Կոչ եմ անում բոլորին, մտածել պետականորեն, գործել հաշվի առնելով երկրի շահերը, բռնությունը անթույլատրելի է. Կախա Կուճավա
Կոչ եմ անում բոլորին, մտածել պետականորեն, գործել հաշվի առնելով երկրի շահերը, բռնությունը անթույլատրելի է. Կախա Կուճավա

Բռնությունն անթույլատրելի է, հատկապես ես դատապարտում եմ լրագրողների և, ընդհանրապես, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը, դա անընդունելի է, – այս մասին սոցիալական ցանցում գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, Կախա Կուճավան:

Կուճավայի հայտարարությամբ, պետությունը կպահպանի կարգ ու կանոնը և կապահովի խաղաղությունը: Կուճավան մեկ անգամ ևս կոչ արեց բոլորին թույլ չտալ բռնություն:

«Ես ուզում եմ արձագանքել ընթացիկ գործընթացներին և բոլորին կոչ անել մտածել պետականորեն, գործել մեր երկրի շահերից ելնելով: Բռնությունը չի թույլատրվում, հատկապես ես դատապարտում եմ լրագրողների և առհասարակ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը. Դա անընդունելի է: Իմ աջակցությունը ոստիկանությանը, ովքեր սեփական առողջության գնով անխոնջ աշխատում են քաղաքացիների սահմանադրական իրավունքները պաշտպանելու և բռնության փաստերը կանխելու ուղղությամբ: Պետությունը կպահպանի կարգ ու կանոնը և կապահովի խաղաղություն: Մեկ անգամ ևս բոլորին կոչ եմ անում թույլ չտալ բռնություն», – գրել է Կախա Կուճավան: