Կոբի-Գուդաուրի ճոպանուղին տեղի բնակչությանը կսպասարկի անվճար
Կոբի-Գուդաուրի ճոպանուղին տեղի բնակչությանը կսպասարկի անվճար

Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության որոշմամբ, ավտոճանապարհի փակ լինելու պատճառով, Կոբի-Գուդաուրի ճոպանուղին տեղի բնակչությանը կսպասարկի անվճար:

«Ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում ինտենսիվ ձյան և ձնակույտի վտանգի պատճառով, արգելվել է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Ստեղծված իրավիճակից ելնելով, Կոբի-Գուդաուրի ճոպանուղին տեղի բնակչությանը կսպասարկի անվճար»,- ասվում է գործակալության տարածած տեղեկությունում:

Թողնել մեկնաբանություն