Կոբի-Գուդաուրի ճոպանուղին պատմական նշանակության բացառիկ նախագիծ է. Մամուկա Բախտաձե
Կոբի-Գուդաուրի ճոպանուղին պատմական նշանակության բացառիկ նախագիծ է. Մամուկա Բախտաձե

Կոբի-Գուդաուրի ճոպանուղին պատմական նշանակության բացառիկ նախագիծ է,- այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է Կոբ-Գուդաուրի ճոպանուղի բացմանը խոսքով ելույթ ունենալիս:

Նրա խոսքով, նշված նախագիծը կենսատու նշանակություն ունի Կոբիի, Գուդաուրիի և Ղազբեգիի բնակչության համար:

«Ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել բոլորին, հատկապես մեր Կոբիի, Գուդաուրիի և Ղազբեգիի բնակչությանը,  քանի որ իմ կարծիքով, հենց նրանք են ամենալավ գիտակցում այս ճանապարհի հնարավորությունները, ներուժը և կենսատու նշանակությունը:

Օրեր առաջ նշեցինք Գուդաուրիի, որպեսզ հանգստավայր ձևավորվելու 30-ամյա հոբելյանը: Վերջին վեց տարվա ընթացքում Գուդաուրիում զբոսաշրջիկների քանակը ավելացել է 500 տոկոսով: Սա իրոք մեծ հաջողություն է»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Վարչապետն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել շրջանային զարգացման և ենթակառուվածքային նախարարությանը: