Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Ավտոճանապարհային վարչության դեպարտամենտի տեղեկությամբ, այս պահի դրությամբ ընթանում են մաքրման աշխատանքներ և երթևեկությունը կվերականգնվի փուլ առ փուլ:

«Սահմանափակումներ կան կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտային միջոցների համար, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի համար երթևեկությունն ազատ է: Ընթանում են մաքրման աշխատանքներ»,- հայտարարել է Ավտոճանապարհային վարչության նախագահի տեղակալ Գիորգի Ծերեթելին: