Կոբի-Գուդաուրի ավտոմայրուղու շինարարության դեպքում Ռուսաստանի ռազմական ճանապարհը բացվում է Թբիլիսին արագ գրավելու համար. Միխեիլ Սաակաշվիլի
Կոբի-Գուդաուրի ավտոմայրուղու շինարարության դեպքում Ռուսաստանի ռազմական ճանապարհը բացվում է Թբիլիսին արագ գրավելու համար. Միխեիլ Սաակաշվիլի

Կոբի-Գուդաուրի ավտոմայրուղու շինարարության դեպքում բացվում է Ռուսաստանի ռազմական ճանապարհը՝ Թբիլիսին արագ զավթելու համար,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

«Սա նոր Ռոկի թունել է: 2008 թվականին ես արձակեցի Գորիից նահանջելու հրաման այն բանից հետո, երբ ստացա տեղեկություն Լարսում ռուսական զինատեխնիկայի կենտրոնացման մասին: Եթե չնահանջեինք, այդ խմբավորումն այնպես կշրջափակեր և կկոտորեր մեր զորքը, ինչպես ռուսները դա քիչ անց արեցին ուկրաինական Իլովայսկում՝ 2014 թվականին: Ավտոմայրուղու շինարարության դեպքում Ռուսաստանի ռազմական ճանապարհը բացվում է Թբիլիսին արագ գրավելու համար: 100 տոկոսով կարող եմ ասել, որ սա Պուտինի պատվերն է, որը կատարում է Իվանիշվիլին և զբոսաշրջության զարգացումն այստեղ կապ չունի»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին: