Կոբի Բրայանտի մահվանը արձագանքել է Դոնալդ Թրամփը
Կոբի Բրայանտի մահվանը արձագանքել է Դոնալդ Թրամփը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահվանը արձագանքել է սոցիալական ցանցում:

«Հաղորդվում է, որ մեծագույն բասկետբոլիստ Կոբի Բրայանտը և ևս երեք մարդ մահացել են Կալիֆոռնիայում ինքնաթիռի կործանման արդյունքում: Դա սարսափելի լուր է»,- գրել է Թրամփը իր «թվիթերում»:

Հիշեցնենք, երեկ երեկոյան Լոս Անջելեսի մոտակայքում վթարի է ենթարկվել լեգենդար բասկետբոլիստ, Կոբի Բրայանտի ինքնաթիռը, որտեղ բացի իրենից գտնվում էր չորս մարդ: Ավիաաղետի հետևանքով բոլորը զոհվել են: