Կոբա Գվենետաձե. «ԹիԲիՍի բանկի» բաժանորդի շահերը պաշտպանված են նույն աստիճանով, որքան մինչ այժմ էր
Կոբա Գվենետաձե. «ԹիԲիՍի բանկի» բաժանորդի շահերը պաշտպանված են նույն աստիճանով, որքան մինչ այժմ էր

«ԹիԲիՍի բանկի» բաժանորդի շահերը պաշտպանված են նույն աստիճանով, որքան մինչ այժմ էր,- այս մասին հայտարարել է Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն՝ «ԹիԲիՍի բանկի» հիմնադիրներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի մեղադրանքը մեկնաբանելիս:

Նրա խոսքով, Ազգային բանկը, որպես կարգավորող «ԹիԲիՍի բանկի հետ» աշխատում է սովորական ռեժիմում:

Գվենետաձեի գնահատմամբ, «ԹիԲիՍի բանկը» ֆինանսապես ամենաառողջ և հզոր ֆինանսական ինստիտուտներից է և որևէ ցուցանիշի կամ նրա ֆինանսական վիճակին վտանգ չի սպառնում:

Վրաստանի գլխավոր դատախազության տեղեկությամբ, կայացվել է որոշում՝ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի մեղադրանքի մասին, նրանց կողմից, խմբային, 16 754 000 դոլլարն անօրեն եկամուտի օրինականացման փաստո: