Կոբա Դավիթաշվիլիին Էլիվայի Շուկայից դուրս բերելու ժամանակ մեզ դիմադրեցին մարդիկ, սակայն մեզ հաջողվեց նրան դուրս բերել. Նախկին հատուկ ջոկատային
Կոբա Դավիթաշվիլիին Էլիվայի Շուկայից դուրս բերելու ժամանակ մեզ դիմադրեցին մարդիկ, սակայն մեզ հաջողվեց նրան դուրս բերել. Նախկին հատուկ ջոկատային

Քաղաքային դատարանում Կոբա Դավիթաշվիլիի ծեծի ենթարկելու գործով դատախազությունը հարցաքննել է նախկին հատուկ ջոկատայինի, որ մեղադրող կողմի լրատվությամբ մասնակցել է Կոբա Դավիթաշվիլիի առևանգման գործողությանը:

«2007 թվականի նոյեմբերի 7-ին գնացել եմ աշխատանքի, հրամանատարը ասաց, որ պետք է մտնենք այսպես կոչված Էլիավայի շուկա: Մեր հրամանատարն էր Էդիշեր Կոբախիձեն: Նստեցինք մեքենա, հասանք շուկայի տարածք և սպասում էինք հաջորդ կարգադրությանը: Քիչ անց հայտնվեց հրամանատարը և հրամայեց, որ շինություններից մեկում գտնվում է Կոբա Դավիթաշվիլին և պետք է նրան դուրս բերել: Մտանք, ցանկանում էինք դուրս բերել նրան, սակայն մեզ դիմադրեցին քաղաքացիները, չնայած դիմադրությանը մեզ հաջողվեց նրան դուրս բերել շինությունից, դրանից հետո նրան նստեցրեցինք մեքենան և ուղևորվեցինք դեպի Գորի: Ճանապարհին նկատեցի, որ Կոբա Դավիթաշվիլիի գլխնամասը արյունոտ էր: Հասանք Գորի և նրան տեղափոխեցինք հիվանդանոց»,-ասել է հատուկ ջոկատայինը դատավարության ժամանակ:

Կոբա Դավիթաշվիլիին ծեծի ենթարկելու և անօրեն անազատության մեջ պահելու փաստով, Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Զուրաբ Ադեիշվիլիին: Հետաքննության լրատվությամբ, 2007 թ. նոյեմբերին Թբիլիսիում,  Ռուսթավելիի պողոտայում ընթանում էր ընդիմության կողմից կազմակերպված բողոքի ցույց: Վրաստանի այնժամանակվա գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին իր առանձնասենյակ է կանչել ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Դավիթ Քարսելաձեին և կարգադրել, իր իսկ ենթակայության տակ գտնվող հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ վերահսկել բազմամարդ վայրերը, կոնկրետ շուկաները և կանխել ընդիմադիր գործիչների կողմից ցանկացած տիպի քարոզը բնակչության հետ: