Կմշակվեն դատավորնրի ընտրության չափանիշները և ըստ դրա կներկայացվի նոր ցանկը. Իրակլի Կոբախիձե
Կմշակվեն դատավորնրի ընտրության չափանիշները և ըստ դրա կներկայացվի նոր ցանկը. Իրակլի Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանի նախագահը Արդարադատության խորհրդի քարտուղարի հետ հանդիպմանը զրուցել է, թե ինչպես պետք է շարունակվի դատավորների ընտրության գործընթացը,- այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով, անհրաժեշտ է մշակվեն գործընթացներ և չափանիշներ, որի համար լավագույն ձևաչափը դատական բարեփոխման աշխատանքային խումբն է: Ինչպես նշել է Կոբախիձեն, այս աշխատանքային խմբում ներկայացված են իշխանության բոլոր երեք ճյուղերը, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները: Կոբախիձեն հայտարարում է, որ աշխատանքային խմբի հանդիպումը կնշանակվի մոտ ապագայում:

Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ օրգանական օրենքը կսահմանի դատավորների ընտրության չափանիշները: