Կիսում եմ ավստրիացի ժողովրդի վիշտը, զոհվածների ընտանիքներին ցանկանում եմ համբերություն և վիրավորներին շուտափույթ ապաքինում. Նիկոլ Փաշինյան
Կիսում եմ ավստրիացի ժողովրդի վիշտը, զոհվածների ընտանիքներին ցանկանում եմ համբերություն և վիրավորներին շուտափույթ ապաքինում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Վիեննայում տեղի ունեցած հարձակմանը:

«Մեր աղոթքները ավստրիացի ժողովրդի հետ են: Լեռնային Ղարաբաղը մեկ ամսից ավելի է, ինչ պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ: Կիսում եմ ավստրիացի ժողովրդի վիշտը, զոհվածների ընտանիքներին ցանկանում եմ համբերություն և վիրավորներին շուտափույթ ապաքինում»,- գրել է Փաշինյանը «թվիթերում»:

Վիեննայում հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին, տեղական ժամանակով 20:00-ին: Ոստիկանության տվյալներով, զինված անձը կրակ է բացել վեց տարբեր վայրերում, այդ թվում սինագոգային հարակից տարածքում: Զոհվել է չորս մարդ, այդ թվում հարձակվողներից մեկը, 15-ը վիրավորվել է: Ավստրիայի կառավարությունը կատարվածը համարում է ահաբեկչական գործողություն: Երկրի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, մեկ հարձակվող որոնվում է: