Կիպրոսը Վրաստանը ճանաչել է անվտանգ երկիր. Սալոմե Զուրաբիշվիլի
Կիպրոսը Վրաստանը ճանաչել է անվտանգ երկիր. Սալոմե Զուրաբիշվիլի

Շատ նշանակալից փաստ է, որ Կիպրոսը Վրաստանը ճանաչել է, որպես անվտանգ երկիր,-այս մասին Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, Կիպրոսի նախագահ, Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ:

«Շատ նշանակալից փաստ է, որ Կիպրոսը Վրաստանը ճանաչել է, որպես անվտանգ երկիր և դրա մասին ասվել է այսօր: Ընդհանրապես բոլոր տեսակի օգնությունը ՝ ավելի շատ Եվրոպա Վրաստանում և ավելի շատ Վրաստան Եվրոպայում, կիսված է Կիպրոսի կողմից, ինչպես Եվրամիությունում մեր ամենահիմնական գործընկերոջ կողմից»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստան Կիպրոսի հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը, կնոջ, Անդրի Անաստասիադիսի հետ միասին առաջին պաշտոնական այցով ժամանել է երեկ: Երկօրյա այցի շրջանակներում, Կիպրոսի նախագահը հանդիպելու է նաև Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեի և խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեի հետ: Այցի շրջանակներում նա ներկա է գտնվելու նաև բիզնեսհամաժողովին, որտեղ քննարկվելու են Վրաստանի և Կիպրոսի միջև տնտեսական հարաբերությունների հեռանկարները: Անաստասիադիսը հանդիպելու է նաև Վրաստանի պատրիարքին: