Կիմ Չեն Ինը ցանկանում է Փհենյանում ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ բանակցել միջուկային հարցերի շուրջ. Հարավային Կորեայի նախագահ
Կիմ Չեն Ինը ցանկանում է Փհենյանում ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ բանակցել միջուկային հարցերի շուրջ. Հարավային Կորեայի նախագահ

Կիմ Չեն Ինը ցանկանում է Փհենյանում ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ բանակցել միջուկային հարցերի շուրջ և հանդիպել Դոնալդ Թրամփի հետ,-այս մասին հայտարարել է Փհենյանից վերադարձած Հարավային Կորեայի նախագահը:

Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում անց է կացվել միջկորեական գագաթնաժողով: Մուն Չժե Ինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպելու է Դոնալդ թրամփի հետ և կփոխանցի ուղերձները:

«Կան բաներ, որը ԱՄՆ-ը ցանկանում է փոխանցենք Հյուսիսային Կորեային, և կան բաներ, որը Հյուսիսային Կորեան ցանկանում է փոխանցել Միացյալ Նահանգներին»,-նշել է Հարավային Կորեայի նախագահը:

Մուն Չժե Ինի հայտարարությամբ, նա ԱՄՆ-ի նախագահին է փոխանցելու իր և Հյուսիսային Կորեայի առաջնորդի ցանկությունները, որը նախատեսում է մինչև տարեվերջ Կորեական պատերազմի ավարտի հռչակագրի ընդունում:

Երկու Կորեաները 1953 թվականից հետո գտնվում են տեխնիկապես պատերազմական վիճակում, քանզի կողմերի միջև գործում է կրակի դադարեցման մասին համաձայնագիր, սակայն ձևակերպված չէ խաղաղության մասին պայմանագիրը: