Կիմ Չեն Ընը Ռուսաստանից հեռացել է նախատեսվածից շուտ
Կիմ Չեն Ընը Ռուսաստանից հեռացել է նախատեսվածից շուտ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանից հեռացել է նախատեսվածից շուտ:

Տարածված տեղեկությամբ, նրա Ռուսաստան այցի ծրագիրը փոխվել է մինչև ավարտը: Պատճառը չի անվանվում:

Այցի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդը Ռուսաստանի նախագահին հրավիրել է Կորեա, որին Պուտինը համաձայնել է:

Երկու երկրների ղեկավարների հանդիպման գլխավոր թեմաներից մեկը Կորեայի թերակղզու միջուկային զինաթափումն է: Պուտինը ողջունել է Հյուսիսային Կորեայի կողմից Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերին:

Հատկանշական է, որ սա Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ինի առաջին հանդիպումն է: