Կիևում, խորհրդարանի շենքի մոտ ընթացող ցույցին տեղի է ունեցել բախում
Կիևում, խորհրդարանի շենքի մոտ ընթացող ցույցին տեղի է ունեցել բախում

Կիևում, խորհրդարանի շենքի մոտ ընթացող ցույցին տեղի է ունեցել բախում: Այս մասին տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդվում է, գերագույն Ռադայի մոտ են հավաքված գործարարները, որոնք բողոքում են ՀԴՄ-ների ներդրման դեմ:

Բախումները ոստիկանության և ցուցարարների միջև սկսվեցին այն բանից հետո, ինչ ցուցարարները թույլ չտվեցին օրենսդիրներին մուտք գործել Ռադայի շենք: Ոստիկանությունը փորձեց տարածքից դուրս բերել ցուցարարներին, որպեսզի օրենսդիրները շենք մտնեին:

Լրատվամիջոցների հաղորդմամբ կան նաև ձերբակալվածներ: