Կիևում տեղի է ունեցել Սալոմե Զուրաբիշվիլիի և ԱՄՆ-ի էներգետիկայի քարտուղարի հանդիպումը
Կիևում տեղի է ունեցել Սալոմե Զուրաբիշվիլիի և ԱՄՆ-ի էներգետիկայի քարտուղարի հանդիպումը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ՈՒկրաինայում հանդիպել է ԱՄՆ-ի էներգետիկայի քարտուղար, Ռիկ Պերիի հետ: Այս մասին Ռիկ Պերին գրել է իր թվիթերում:

Բանակցությունները տեղի են ունեցել Կիևում, որտեղ Պերին ներկա է գտնվել ՈՒկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը:

«Պատիվ ունեցա հանդիպելու Սալոմե Զուրաբիշվիլիին, Վրաստանի նախագահին: Քննարկել ենք Վրաստանի և ՈՒկրաինայի էներգոանվտանգության և դիվերսիֆիկացման ճանապարհները, այդ թվում բնական գազի ներուժը, ինչպես էներգետիկական դիվերսիֆիկացման հնարք»,-նշված է ԱՄՆ-ի էներգետիկայի քարտուղարի հայտարարությունում: