Կիբերհարձակումներ տեղի են ունենում ամենուր, մուտք են գործում լուրջ երկրների բարձրագույն կառույցների կայքեր. Վախտանգ Գոմելաուրի
Կիբերհարձակումներ տեղի են ունենում ամենուր, մուտք են գործում լուրջ երկրների բարձրագույն կառույցների կայքեր. Վախտանգ Գոմելաուրի

Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի հայտարարությամբ, կիբերհարձակումները համաշխարհային մարտահրավեր է:

Հետևաբար, ըստ Գոմելաուրիի, այս դեպքում չպետք է դրվի որևէ մեկի պատասխանատվության հարցը:

Միևնույն ժամանակ, նախարարի խոսքով ընթանում է հետաքննություն, որը կտա կոնկրետ արդյունքներ:

«Ես չեմ համաձայնի ձեզ հետ որևէ մեկի պատասխանատվության հարցի վերաբերյալ, քանի որ նման բաներ տեղի են ունենում ամենուր, Միացյալ Նահանգներում, Բրիտանիայում, եվրոպական երկրներում, սա 21-րդ դարի ծանր ուղղություններից մեկն է: Տեղի է ունեցել հարձակում և այդ գործով համատեղ աշխատում են անվտանգության ծառայության և ՆԳՆ-ի ներկայացուցիչները: Դրա հետ մեկտեղ մեզ օգնում են մեր գործընկերները և մենք կարծում ենք, որ մենք կպարզենք դա: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ պաշտպանված էին կայքերը թե ոչ, ասեմ որ հակերները մուտք են գործում լուրջ երկրների բարձրագույն կառույցների կայք էջեր»,- նշել է Գոմելաուրին: