Կիբեր-խարդախության հաճախակի դեպքեր

Բանկերը ժողովրդին զգուշացնում են օնլաին-խաբեբայության հաճախակի դեպքերի պատճառով: Խոսքը կիբեր-հանցանքի ձևերից մեկի մասին է, որի զոհ է դառնում բազում ֆինանսական կազմակերպություն:
Հանցանք է համարվում օգտատիրոջ անձնական տվյալների անօրինական ճանապարհներով իմանալը: Այս նպատակին հասնելու համար հանցագործները կեղծված կայքեր են օգտագործում: Այդ պատճառով, բանկերը ժողովրդին զգուշացնում են, որ յուրաքանչյուր փոխանցման ժամանակ ուշադիր լինեն: