Քվեմո Փոնիճալայում, ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երեխայի
Քվեմո Փոնիճալայում, ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երեխայի

Ռուսթավի-Թբիլիսիի մայրուղու վրա, Քվեմո Փոնիճալայում, ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անչափահասի:

Տուժած երեխան տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես հայտնել են Առաջի ալիքին ՆԳՆ-ում, վարորդը դեպքի վայրից չի թաքնվել:

Վթարի հետ կապված նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Քրեական գործը հարուցվել է 276-րդ հոդվածով, որը նկատի ունի տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնի խախտում: