Քվեմո Քարթլիի ոստիկանությունը Մառնեուլիի մունիցիպալիտետում կողոպուտի փաստով ձերբակալել է չորս անձի
Քվեմո Քարթլիի ոստիկանությունը Մառնեուլիի մունիցիպալիտետում կողոպուտի փաստով ձերբակալել է չորս անձի

Ներքին գործերի նախարարության, Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Մառնեուլի շրջանային վարչության աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, խմբովի իրականացրած կողոպուտի փաստով ձերբակալել են 4 անձի. 1995 թվականին ծնված, նախկինում գողության մեղադրանքով դատապարտված և այժմ պայմանական պատիժ կրող Փ.Օ.-ին, 1998 թվականին ծնված Ի.Ի.-ին, 1985 թվականին ծնված, Շ.Հ.-ին և 1975 թվականին ծնված Փ.Մ.-ին: Այս մասին տեղեկատվություն է տարածում ՆԳ նախարարությունը:

«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները կողոպուտի նպատակով ապօրինի մուտք են գործել Մառնեուլի մունիցիպալիտետի Շուլավերի գյուղում բնակվող 1950 թվականին ծնված Մ.Բ.-ի տուն:

Հարձակվողները կապել են կնոջը, սպառնացել են դանակով և ապօրինի առգրավել են տնից ավելի քան 1000 լարի, մինչև 3000 լարի արժողությամբ ոսկյա զարդեր և այլ զարդեր, որից հետո նրանք փախել են դեպքի վայրից:

Իրավապահ մարմինները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալել են բոլոր չորս մեղադրյալներին:

Ոստիկանները որպես ապացույց առգրավել են կողոպուտի ժամանակ առգրավված զարդերի մի մասը:

Խմբովի կողոպուտի փաստով հետաքննություն է իրականացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով», – հայտնել են ներքին գործերի նախարարությունից: