Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտն ունի նոր ղեկավար
11:04, 14.09.2018
Առաջին ալիքի տեղեկությամբ, Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտն ունի նոր ղեկավար:
Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտը Գագա Կիրկիտաձեի փոխարեն ղեկավարելու է Լաշա Գոգնիաշվիլին, ով ղեկավարում էր Աջարիայի ոստիկանության դեպարտամենտը:
Գագա Կիրտկիտաձեն նշանակվել է Թբիլիսիի դեպարտամենտի ղեկավար: