Քվեարկել եմ լուսավոր ապագայի համար. Իրակլի Կոբախիձե
Քվեարկել եմ լուսավոր ապագայի համար. Իրակլի Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն արդեն կատարել է իր ընտրությունը:

Խորհրդարանի նախագահը Վակեի ընտրատարածքի 53-րդ ընտրատեղամաս է այցելել երեխաների հետ միասին:

Կոբախիձեի խոսքով, քվեարկել է երկրի ժողովրդավարության, կայունության, զարգացման և լուսավոր ապագայի համար:

«Բոլորս տեսանք, այս ընտրություններում որտեղ էր Խորհրդային միությունը և Եվրոպան: Ընտրություն պետք է կատարենք Եվրոպայի օգտին, քանի որ սա է մեր պատմական ընտրությունը»,- հայտարարել է Կոբախիձեն: