ԿՀՎ նախկին փոխտնօրենը նկարահանվել է «Գահերի խաղում»
ԿՀՎ նախկին փոխտնօրենը նկարահանվել է «Գահերի խաղում»

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի նախկին տեղակալը նկարահանվել է «Գահերի խաղը» սերիալում: Դևիդ Քոենը մասնակցել է 8-րս դեզոնի երկրորդ սերիայի մասսայական էպիզոդներից մեկում: Այս մասին ասված է ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության «թվիթերի» էջում:

Նախկին բարձրպաշտոնյան խաղացել է Վինթերֆելի Սթարքերի տան ամրոցի գյուղացու դերը։ Նշվում է, որ նա մի ռեպլիկ է ունեցել։ Կերպարը, որին մարմնավորել է ԿՀՎ նախկին փոխտնօրենը, մի աման կեր է ստացել Դավոս Սիվորթից։

«Կենտրոնական հետախուզության վարչության առավելություններից մեկը ճամփորդելն է: Սակայն սա տարածվում է նաև այլ ոլորտների վրա: «Թռչնակներ», ուշադիր եղեք «Գահերի խաղի» 8-րդ սեզոնի երկրորդ սերիայի հանդեպ, որտեղ մեր նախկին փոխտնօրենը թափառում է Վեսթերոսում» ,- նշված է հաղորդագրության մեջ։