Քութայիսիում, արևմտյան Վրաստանի ինտերվենցիոն բժշկական կենտրոնում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումները
Քութայիսիում, արևմտյան Վրաստանի ինտերվենցիոն բժշկական կենտրոնում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումները

Քութաիսիում գտնվող արևմտյան Վրաստանի ինտերվենցիոն ​​բժշկության կենտրոնում ընթանում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը: «Աստրազենեկայի» պատվաստանյութը առաջինը ներարկել է սրտաբույժ՝ Նիկա Վաշաղմաձեն:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Իմերեթի բաժնի ղեկավար, Գոչա Գիորգաձեի խոսքով, Իմերեթիի 11 մունիցիպալիտետներում պատվաստումների գործընթացը կսկսվի մարտի 17-18-ին: Նրա խոսքով ՝ մինչ այժմ Քութայիսիում գրանցվել է 30 բժիշկ:

Ըստ Գիորգաձեի, քաղաքում կլինեն ընդհանուր պատվաստումների չորս կետեր, իսկ մունիցիպալիտետների մասշտաբով`15-ը: Այս փուլում Իմերեթին ստացել է 5 500 չափաբաժին:

Վրաստանում այսօր սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը: Առաջին փուլում պատվաստվելու է բժշկական անձնակազմը: