Քութաիսիում կկառուցվի նոր հյուրանոց
Քութաիսիում կկառուցվի նոր հյուրանոց

«50 գույք քո հյուրանոցի համար» նախագծի շրջանակներում Քութաիսիում, Աղմաշենեբելու N2-ում կառուցվելու է հյուրանոց, որի համար իրականացվելու է 4 միլիոն լարիի ներդրում:

Պետական գույգի ազգային գործակալության տեղեկությամբ, հյուրանոց կառուցելու համար 2250.00 հողատարածքը և դրա վրա տեղակայված հնացած շինությունները «Քութաիսի Ինն» ՍՊԸ-ին փոխանցվել են 430 000 լարիով:

«50 գույք քո հյուրանոցի համար» նախագծի նպատակն է նպաստել Վրաստանում զբոսաշրջության զարգացմանը: