Քութաիսիում կայացել է ավանդական սուրբծննդյան «Ալիլո» երթը
Քութաիսիում կայացել է ավանդական սուրբծննդյան «Ալիլո» երթը

Քութաիսիում կայացել է ավանդական սուրբծննդյան «Ալիլո» երթը:

Հոգևորական անձինք, Քրիստոսի ծնունդը ավետողները, հավատացյալները և տեղի իշխանության ներկայացուցիչները քաղաքում անցկացրել են երթ: Նրանք երթն անցկացրել են շարականներով՝ կենտրոնական փողոցներն անցնելով, և հասել Դավիթ Աղմաշենեբելու անվան նորակառույց տաճար, որտեղ ներկա են գտնվել պատարագին:

Երթի ժամանակ հավաքված բարիքները բաժանելու են մանկատներին, ծերանոցներին և սոցիալապես անապահով ընտանիքներին: