Քութաիսիում հրդեհի հետևանքով մահացել է մեկ մարդ
Քութաիսիում հրդեհի հետևանքով մահացել է մեկ մարդ

Քութաիսիում, բնակարանում բռնկված հրդեհի արդյունքում մահացել է մի տղամարդ: Դեպքը տեղի է ունեցել Նիկեայի բնակավայրում: 60-ամյա տղամարդը ուներ տեղաշարժի խնդիր, ինչի պատճառով նրան չի հաջողվել դուրս գալ բնակարանից:

Հրդեհն այս պահին տեղայնացված է: Այս պահին անհայտ է, թե որն էր հրդեհի պատճառը:

Ըստ ՆԳՆ-ն, փաստով հետաքննությունը ընթանում է քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի երրորդ մասով: