Քութաիսիում H1N1 գրիպի վարակից մահացել է ծննդկան
Քութաիսիում H1N1 գրիպի վարակից մահացել է ծննդկան

Քութաիսիում H1N1 գրիպի վարակից մահացել է ծննդկան:

Ինչպես Առաջին ալիքին հայտնել են առողջապահության նախարարությունում, վարակից մահանալու դեպքը Քութաիսիի կլինիկաներից մեկում տեղի է ունեցել երեկ, ուշ երեկոյան:

«Մահացել է ծննդկան: Երեխան իրեն լավ է զգում: Մահվան պատճառ է դարձել H1N1 վարակը»,- հայտարարում են առողջապահության նախարարությունում:

Սա H1N1 վարակից մահանալու երկրորդ դեպքն է: Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում գրիպի վարակից երեկ մահացել էր 53-ամյա կին: