Քութաիսիում բնակելի շենքի 8-րդ հարկից կին է դուրս ընկել
Քութաիսիում բնակելի շենքի 8-րդ հարկից կին է դուրս ընկել

Քութաիսիում բնակելի շենքի պատուհանից դուրս է ընկել կին: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, Զուրաբ Ճավճավաձե փողոցում: Կինը տեղում մահացել է:

Հարևանների խոսքով, միջին տարիքի կինը դուրս է ընկել շենքի 8-րդ հարկից: Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, տեղի ունեցած փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել 115-րդ հոդվածով, որը ենթադրում է ինքնասպանության հասցնում: