Քութաիսիում այս տարի առաջին անգամ անցկացվելու է Օպերայի միջազգային փառատոն
Քութաիսիում այս տարի առաջին անգամ անցկացվելու է Օպերայի միջազգային փառատոն

Քութաիսիում առաջին անգամ անցկացվելու է Օպերայի միջազգային փառատոն: Փառատոնը համընկել է Օպերային թատրոնի 50-րդ սեզոնի հետ, որն այսօր բացվելու է «Գյուղի արժանապատվությունը» ներկայացմամբ: Ինչ վերաբերում է փառատոնին, այն մեկնարելու է սեպտեմբերի 16-ին և ավարտվելու սեպտեմբերի 22-ին՝ գալա համերգով:

Երեկ, Մելիտոն Բալանչիվաձեի անվան օպերայի և բալետի պրոֆեսիոնալ պետական թատրոնում կայացել է նախափառատոնյան մամլո ասուլիս: Կազմակերպիչները զրուցել են փառատոնի նշանակության և մասնակիցների մասին:

«Սա հրաշք է, որին տարիներ շարունակ սպասել է քաղաքը: Անձնուրաց աշխատանքի արդյունքում փառատոնը կայացավ և կանցնի հաջողությամբ»,- հայտարարել է փառատոնի կազմակերպիչ Դավիթ Ղվինիանիձեն:

Փառատոնին մասնակցում են վրաց և արտասահմանցի հայտնի կատարողներ: Փառատոնի աջակիցներն են՝ Քութաիսիի քաղաքապետարանը, Օպերայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Իրինե Լոմինաձեն, արտասահմանում ստեծագործող վրաց երգիչ Դավիթ Ղվինիանիձեն և «Համաշխարհային տաղանդներ» միջազգային հիմանդրամը: