Քութաիսիում ավտովթարի հետևանքով ավտոմեքենա է կողաշրջվել
Քութաիսիում ավտովթարի հետևանքով ավտոմեքենա է կողաշրջվել

Քութաիսիում տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար: Աղմաշենեբելու փողոցում երկու թեթև մարդատար ավտոմեքենա բախվել է միմյանց:

Բախվելուց հետո, ավտոմեքենաներից մեկը կողաշրջվել է:

Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Ինչպես հայտնել են Առաջին ալիքին Վրաստանի ներքին գործերի նախարարությունից, տեղի ունեցածի առնչությամբ կազմվել է վարչական իրավախախտման ակտ: